Դեկտեմբերի 27-ին «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում, առցանց եղանակով, տեղի ունեցավ ավարտական հանդիպում՝ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի էլեկտրոնային դասընթացը ավարտած Սյունիքի մարզի աշակերտների հետ։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԻՀԱ Կապանի գրասենյակի իրավաբան Վաչե Բաղդասարյանը, ով շնորհավորեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի էլեկտրոնային դասընթացը բարեհաջող ավարտած Սյունիքի մարզի աշակերտներին և միաժամանակ շնորհակալություն հայտնեց աշակերտներին ծրագրին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։
«Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրային օգնական, իրավաբան՝ Մարիամ Զաքարյանը իր հերթին նույնպես շնորհավորեց ծրագրի մասնակիցներին և վերջիններիս ներկայացրեց, թե ինչպես առցանց եղանակով էլեկտրոնային ուսուցումը ավարտած աշակերտները կարող են ստանալ իրենց վկայականները։
Հանդիպմանը մասնակից աշակերտներին հնարավորություն տրվեց հայտնելու իրենց կարծիքը ծրագրի և էլեկտրոնային ուսուցման հարթակի վերաբերյալ, մասնավորապես թե ինչ ակընկալիքներ ունեին նրանք ծրագրից և ինչ տվեց նրանց։
Հանդիպմանը մասնակից բոլոր աշակերտները շնորհակալություն հայտնեցին ԻՀԱ-ին՝ ծրագրի իրականացման համար, նշելով, որ ծրագրի հետ կապված նրանց բոլոր ակընկալիքները արդարացան և ամենակարևորը, որ ծրագիրը նրանց հնարավորություն ընձեռեց ձեռք բերել նոր գիտելիքներ, բարելավել իրենց գիտելիքները հակակոռուպցիոն ոլորտում, մասնավորապես, թե որտեղից է գալիս կոռուպցիան և ինչպես կարելի է այն կանխարգելել, կարևորելով հակակոռուպցիոն կրթությունը։
Աշակերտները նաև իրենց պատրաստակամությունը հայտնեցին մասնակցել կազմակերպության կողմից հետագայում իրականացվող նմանատիպ ծրագրերին։
Հանդիպման վերջում բանախոսները ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին, հորդորելով վերջիններիս չսահմանափակվել ձեռք բերածով, շարունակել զարգացնել իրենց հակակոռուպցիոն գիտելիքները՝ կարևորելով հակակոռուպցիոն կրթությունը դպրոցականների և երիտասարդների շրջանում։