ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Արեգ Թադևոսյան

«Միջմշակութային Ուսումնասիրություններ և Զարգացում» ՀԿ նախագահ

Դասախոսությունների թեմաներ․
«Սովորել ինչպես սովորել»
«Կարողունակությունների վրա հիմնված ուսուցում»
«Ոչ ֆորմալ կրթության ունիվերսալ մեթոդները»

Ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժինը, ինչպես նաև նույն ֆակուլտետի ասպիրանտուրան:
Հեղինակել և համահեղինակել է բազմաթիվ հոդվածներ, ուսուցողական ձեռնարկներ և հետազոտական աշխատանքներ երիտասարդական աշխատանքի, քաղաքացիական կրթության, ոչ ֆորմալ ուսուցման, անհատական զարգացման և միջմշակութային ուսուցման ոլորտներում:
1993թ.-ից մինչ օրս աշխատում է որպես երիտասարդական աշխատանքի մասնագետ, ուսուցանող, հետազոտող և խորհրդատու՝ տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական կառույցների համար:
Մասնակցել է ՀՀ երիտասարդական քաղաքականության մշակման և զարգացման գրեթե բոլոր հիմնական ծրագրերին, իրականացրել է Եվրախորհրդի մի շարք տարածաշրջանային հետազոտություններ: Հանդիսացել է «Թրեյներների Ազգային Թիմ» ՀԿ նախագահ: