ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի ծրագրի շրջանակում աշակերտները շարունակում են քննարկումները

Հոկտեմբերի 22-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական քննարկումը: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝ 10 մասնակից։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանն աշակերտների հետ հարց ու պատասխանի մեթոդով ամփոփեց արդեն հաղթահարված թեմաները:

Հանդիպման ընթացքում աշակերտները պատասխանեցին նախօրոք առանձնացված հարցերի, որոնք պահանջում էին ինչպես կոնկրետ պատասխաններ, այնպես էլ կարծիք արտահայտող տեսակետներ:

Ծրագրի մասնակից աշակերտները ցուցաբերում եմ մեծ ոգևորություն և պատրաստակամություն:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։