ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Հոկտեմբերի 14-ին կայացավ «Հակակոռուպցիոն աշակերտական ակումբների» երկրորդ քննարկումը

2020 թվականի հոկտեմբերի 14-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսուցման հարթակում տեղ գտած 25 թեմաներից 3 թեմաների վերաբերյալ հերթական քննարկումը: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝4մասնակից։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանը պատասխանեց ակումբի մասնակիցների հարցերին , որոնք վերաբերում էին նախորդ արդեն իսկ անցած թեմաներին: Հերթական հանդիպման նպատակն էր քննարկել հակակոռուպցիոն հիմնական ուսուցման 3 թեմաները՝
1. Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնություններ, իրավական փաստաթղթեր և մարմիններ
2. Կոռուպցիայի դեմ պայքարը և դրա փուլերը
3. Հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակում, մոնիթորինգ և գնահատում
Քննարկման ավարտին մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին,որոնք հիմնականում վերաբերում էին ներպետական իրավական ակտերում տեղ գտած դրույթներին, իրավապահ մարմինների գործունեությանը, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ հանդիպմանը ներկայանալ առաջին 15 թեմաները ավարտած, որպեսզի կատարվի ընդհանուր քննարկում:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։