ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Կարեն Զադոյան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ,
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիր

Դասախոսությունների թեմաներ.
«Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը»
«Հակակոռուպցիոն կրթություն»
«Ազգային ինքնության հենասյուները»

Նախագահի պաշտոնում ընտրվել է 2020 թ. ապրիլի 30-ին կայացած արտահերթ համաժողովի ժամանակ` չորս տարի ժամկետով: Նրա 27-ամյա աշխատանքային փորձը ներառում է ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և մասնագիտական ոլորտները, իսկ մասնագիտական աշխատանքային փորձառությունը ներառում է քաղաքացիական, ոչ առևտրային, առևտրային, կորպորատիվ, աշխատանքային և սահմանադրական իրավունքի բնագավառները:

Կարեն Զադոյանը Iravaban.net անկախ մասնագիտացված լրատվամիջոցի ստեղծման գաղափարի հեղինակն ու հիմնադիրն է: Կանգնած է եղել Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ակունքներում և գործընկերների հետ առաջնորդում է այդ բարեփոխումները: 2016թ.-ին ՀՀ կառավարությանը ներկայացրել է ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը` դնելով սկիզբը ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումներին: 2020 թվականի հունվար ամսին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է հանդիսացել։ 2023 թվականից հանդիսանում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ։
Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը, Ռիգայի Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի Մեդիա ուսումնասիրությունների կենտրոնի Ապագա մեդիայի կառավարում ծրագրի շրջանավարտ է, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է: