ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Հակակոռուպցիոն ակումբի աշակերտների մասն հաջողությամբ ավարտեց հակակոռուպցիոն հիմնական ուսուցման փուլը

2020 թվականի նոյեմբերի 12-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսուցման վերաբերյալ հերթական հանդիպումը՝ հիմնական ուսուցման փուլը։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանը շարունակելով մասնակիցների հետ քննարկումը, համատեղ ուժերով ավարտեցին հակակոռուպցիոն ուսուցման հիմնական փուլը։ Թեմայի քննարկումն, ձևավորված ավանդույթի համաձայն զուգակցվեց Հայաստանում ստեղծված ու ապագային միտված շատ կարևոր թեմայով՝ ամբողջ հայության միաբանությամբ։
Կրկին մատնանշվեց, թե որքան կարևոր է ստեղծել առանց կոռուպցիայից մաքուր հասարակություն, որտեղ ամեն լումա կուղղվի երկրի բարգավաճմանն ու զարգացմանը։
Հերթական հանդիպումը կնվիրվի հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը։
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։