ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Հակակոռուպցիոն աշակերտական ակումբների հերթական առցանց հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 28-ին

Սյունիքի, Լոռու և Շիրակի ավագ դպրոցականները մտքերի փոխանակեցին իրավաբան, ակումբների դասախոս Մարատ Ատովմյանի հետ:

Բանախոսը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի հնարավոր եղանակները, որից հետո աշակերտները նշեցին իրենց կարծիքով ավելի արդյունավետ պայքարի միջոցները:

Ակումբի ունկնդիրների համար կարևոր էր պատժի անխուսափելիության սկզբունքը, պետության անսասան կամքն ու ջանքերը, որոնք կբերեն կոռուպցիայի վերացման:

Այս տեսանկյունից աշակերտները կարևորեցին լրագրողների աշխատանքը, որը կապահովի կոռուպցիոն դեպքերի հանրային հնչեղությունը:

Մարատ Ատովմյանը հետաքրքրվեց աշակերտների կարծիքով կապված էթիկայի կանոնների, հակակոռուպցիոն վարքագծի հետ: Աշակերտները կարևորեցին պետական, հատկապես դատական համակարգում պաշտոնատար անձանց բարեխիղճ վարքագիծը:

Հիշեցնենք՝ Հակակոռուցպիոն աշակերտական ակումբները գործարկվում են Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից, Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի ծրագրի շրջանակներում՝ Շվեդիայի կառավարության աջակցությամբ: