Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները 2020 թվականի հուլիսի 14-ին, 15-ին, 17-ին, և հուլիսի 20-ին առցանց սեմինարներ իրականացրեց Վանաձորի թիվ 10, 11, 17 ավագ դպրոցների և Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանի աշակերտների համար:
Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի համակարգող իրավաբան՝ Զարինե Հովհաննիսյանը, ով խրախուսեց մասնակիցներին իրենց մասնակցությունը ունենալ ծրագրին՝ հակակոռուպցիոն գիտելիքներ ձեռք բերելու նպատակով:
Սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը մանրամասն ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը, պատասխանեց մասնակիցների հարցերին:
Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի հետ կազմակերպված հանդիպմանը ներկա էր նաև ուսուցչուհի Լալա Միրզոյանը, ով ողջունեց ծրագրի իրականացումը և իր հարցերն ուղղեց ծրագրի կազմակերպիչներին:
Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի հետ կազմակերպված հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի ուսուցչուհի Արաքսյա Պետրոսյանը, ով նույնպես ողջունեց ծրագրի իրականացումը՝ նշելով աշակերտների մասնակցության կարևորությունը:
Մասնակից աշակերտներին հիմնականում հետաքրքրում էր ծրագրին դիմելու կարգը, իրականացման ժամկետները, ուսուցման մեխանիզմները:
Իրազեկման սեմինարներին մասնակցեցին մեկ տասնյակից ավելի աշակերտներ: Հիշեցնենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: