Նոր ակադեմիական տարվան զուգընթաց մեկնարկեց հակաոռուպցիոն կրթության դասընթացը, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրի շրջանակներում գործող Հակակոռուպցիոն կրթության առցանց հարթակի միջոցով։
Ծրագրի շրջանակներում այժմ առցանց հարթակում «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում» դասընթաց են անցնում 120 ուսանողներ՝ Հայաստանի ողջ տարածքից:
Զուգահեռաբար, առցանց հարթակում ստեղծվել և գործում են «Հակակոռուպցիոն աշակերտական ակումբներ», որոնք խմբավորում են 80 ավագ դպրոցականների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների՝՝ Հայաստանի մարզերից, մեծամասամբ՝ Շիրակից, Լոռիից, Սյունիքից:
Հակահամաճարակային կանոնների պահպանմամբ իրականացվող այս ուսուցումը հրաշալի հնարավորություն է կոռուպցիայի դեմ պայքարի մասին սերտելու, վաղվա առաջնորդը դառնալու և համապետական հակակոռուպցիոն պայքարում սեփական ներդրումն ունենալու համար:
Հիշեցնենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: