2020 թվականի դեկտեմբերի 03-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն ֆիլմի դիտում, որն հանդիսանում է ծրագրի ամփոփում:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանը ողջունեց մասնակիցների ակտիվությունը, կարծիք հայտնելով, որ առցանց ուսուցումն առավելագույնս կտպավորվի նմանատիպ միջոցառումների արդյունքում: Ֆիլմն վերաբերում էր Նելսոն Մանդելայի կյանքին ու վերջինիս կողմից ազատության համար մղված պայքարին: Նման ֆիլմերի դիտումներն ու միջոցառումները լավագույնս կնպաստեն հակակոռուպցիոն ուսուցման ամրապնդմանը ու նոր սերունդների ոգևորությանը:
Մասնակիցները իրենց գոհունակությունն էին ներկայացնում ֆիլմի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։