ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Հանդիպում ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Անի Սարգսյանի հետ

Նոյեմբերի 26-ին առցանց հարթակում կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլի ունկնդիրների հանդիպումը ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Անի Սարգսյանի հետ:

Անի Սարգսյանը, լինելով կոռուպցիայի դեմ անմիջականորեն պայքարող դատախազ, երիտասարդների հետ կիսվեց իր փորձով:

Դատախազն ունկնդիրներին ներկայացրեց հարցի ինչպես տեսական, այնպես էլ գործնական կողմը:  Քննարկման ընթացքում պատասխանեց ունկնդիրների հարցերին, որոնք հենց առնչվում էին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ողջ գործընթացին, օրենսդրական հնարավորություններին:

Անի Սարգսյանը, լինելով Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանավարտ, ուրախ էր հանդիպել ունկնդիրների հետ արդեն որպես ոլորտի մասնագետ և փոխանցել իր գիտելիքներն ու փորձը:

Հիշեցնենք, ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից, Շվեդիայի Կառավարության աջակցությամբ: