2020 թվականի դեկտեմբերի 07-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն ֆիլմի դիտում, որն հանդիսանում է ծրագրի ամփոփում:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանը ողջունեց մասնակիցներին: Նկատի ունենալով, որ ֆիլմի դիտումը համընկավ երկրաշարժի 32-րդ տարելիցի օրը, մի պահ լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: Այնուհետ շարունակեցին նախորդ օրը մեկնարկած ֆիլմի դիտումը:
Մասնակիցները ֆիլմի ավարտից հետո քննարկեցին այն ու իրենց գոհունակությունն հայտնեցին ֆիլմի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։