ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Սյուզաննա Սողոմոնյան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ

Դասախոսությունների թեմաներ․
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և իրական սեփականատերերի ինստիտուտները»
«Ազդարարման համակարգը»
«Բարեվարքությունը հանրային և մասնավոր հատվածում»
Ակտիվ ներգրավվել է Հայաստանում անկախ հակակոռուպցիոն մարմնի մասին այլընտրանքային օրենքի նախագծման աշխատանքներին, ինչպես նաև ազդարարման համակարգի մասին օրինագծի վերանայմանը։ Սյուզաննա Սողոմոնյանը ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։ Նա ավարտել է նաև Կենտրոնական Եվրոպական համալսարանի (CEU) «Առաջնորդում և կառավարում հանուն բարեխղճության» ամառային խորացված դասընթացը։
Նա 2020-2021 թթ․ եղել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։ 2017թ.-ին Ս․ Սողոմոնյանը հակակոռուպցիոն առաջնորդներից մեկն էր, ով գործուղվել էր Միացյալ Թագավորություն՝ ուսուցողական հանդիպումների միջոցով օժանդակելու ՀՀ կառավարությանը 2015-2018թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի իրագործմանը։ Նա դասախոսում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում, հանդիսացել է նաև ազգային իրավական փորձագետ և խորհրդատու ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ ՓՀԳ, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), ՀՀ-ում ԱՄՆ, Չեխիայի Հանրապետության և Գերմանիայի Դաշնության դեսպանատների կողմից ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերում։