ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և այլ բուհերի ուսանողներ ծանոթացան հակակոռուպցիոն նոր ծրագրին

Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում հուլիսի 13-ին առցանց բաց սեմինար իրականացվեց, որին ներկա էին  ինչպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի և Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողները, այնպես նաև  ՀՀ այլ տարբեր բուհերի ուսանողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը, ով մասնակիցներին ներկայացրեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տասնամյակից ավելի կատարած աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև մասնակիցներին հորդորեց մասնակցել ծրագրին, հարստացնել հակակոռուպցիոն գիտելիքները, արժեքային համակարգը: 

«Ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի համար մի քանհակակաոռի կարևոր հանգամանքներ են անհրաժեշտ․ առաջինը՝ քաղաքական բարձր կամքն է, երկրորդը՝ քաղաքացիների մասնակցությունն է կոռուպցիայի դեմ պայքարում և երրորդը՝ ինստիտուցիոնալ համակարգն է, կազմակերպական համակարգը, այսինքն  այն գործիքները, որոնցով կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ»-նշել է Կարեն Զադոյանը:

Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկան Շիրակի և Լոռու մարզային ներկայացուցիչները, ովքեր ևս խրախուսեցին ուսանողների ներգրավվածությունը ծրագրին՝ հավաստիացնելով ծրագրի ընթացքում կարևորագույն գիտելիքների ձեռք բերման մասին:   

Իրազեկման սեմինարի ընթացքում ԻՀԱ ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց ուսանողների հարցերին:

Մարիամ Զաքարյանը մասնակիցներին փոխանցեց նաև ծրագրին դիմելու հայտը՝ նշելով, որ վերջնաժամկետը սահմանված է մինչև օգոստոսի 1-ը, ժամը 23.59-ը:

Իրազեկման սեմինարին մասնակցում էին  մեկ տասնյակից ավելի ուսանողներ, որոնց գերակշիռ մասն էին կազմում Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողները:

Հավելենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: