ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողները նույնպես կներգրավվեն կոռուպցիայի դեմ պայքարում

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչը 2020 թվականի հուլիսի 07-ին առցանց սեմինար իրականացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական  համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների աշակերտների հետ:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը և իր խոսքում մասնակիցներին ներկայացրեց, որ ՀՀ Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում առանձնահատուկ դեր է հատկացվել հակակոռուպցիոն կրթությանն ու իրազեկմանը:

Իրազեկման սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց ուսանողների հարցերին:

Ուսանողները մեծ ոգևորությամբ ընդունեցին այն փաստը, որ հնարավություն են ունենալու լուրջ դերակատարում ունենալու կոռուպցիայի դեմ պայքարում, կարևորեցին իրենց իրազեկության բարձրացումն ու մասնակցությունը, ինչպես նաև իրենց շրջապատում հակակոռուպցիոն տեղեկատվության և արժեքների տարածումը: Նաև կարևորեցին երիտասարդ սերդի դերակատարման բարձրացմանն այս գործում: Վերջիններին հետաքրքրում էր, թե որքան ժամանակ է տևելու հակակոռուպցիոն կրթությունն ու որքան խորը կկարողանան ուսումնասիրել այն։

Իրազեկման սեմինարին մասնակցեցին ավելի քան 12 ուսանողներ: «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: