Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչը 2020 թվականի հուլիսի 07-ին առցանց սեմինար իրականացրեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան բարձր դասարանների աշակերտների հետ:
Իրազեկման սեմինարին ողջյունի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը և իր խոսքում մասնակիցներին ներկայացրեց, որ ՀՀ Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում առանձնահատուկ դեր է հատկացվել հակակոռուպցիոն կրթությանն ու իրազեկմանը:
Իրազեկման սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց աշակերտների հարցերին:
Աշակերտները մեծ ոգևորությամբ ընդունեցին այն փաստը, որ հնարավություն են ունենալու լուրջ դերակատարում ունենալու կոռուպցիայի դեմ պայքարում, կարևորեցին իրենց իրազեկության բարձրացումն ու մասնակցությունը, ինչպես նաև իրենց շրջապատում հակակոռուպցիոն տեղեկատվության և արժեքների տարածումը: Նաև կարևորեցին երիտասարդ սերդի դերակատարման բարձրացմանն այս գործում: Վերջիններին հետաքրքրում էր, թե որքան ժամանակ է տևելու հակակոռուպցիոն կրթությունն ու որքան խորը կկարողանան ուսումնասիրել այն։
Իրազեկման սեմինարին մասնակցեցին ավելի քան 23 աշակերտներ: «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: