ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Գյումրու ակադեմիական վարժարանի բարձր դասարանի աշակերտները մեծ ոգևորություն ցուցաբերեցին կոռուպցիայի դեմ պայքարում իրենց մասնակցության հարցում

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչն այսօր՝ հուլիսի 6-ին, առցանց սեմինար իրականացրեց Գյումրու ակադեմիական վարժարանի բարձր դասարանների աշակերտների հետ:

Իրազեկման սեմինարին ողջյունի խոսքով հանդես եկավ ԻՀԱ Շիրակի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը, մասնակիցներին նաև ողջունեց Գյումրու ակադեմիական վարժարանի ուսուցչուհի` Ռոզա Խաչատուրյանը, ով իր խոսքում կարևորեց նման իրազեկման հանդիպումը։ Նա ընդգծեց հատկապես երիտասարդ սերնդի` բարձր դասարանների աշակետների ներգրավվածության կարևորությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարում:

ԻՀԱ մեկ այլ ներկայացուցիչ՝ Մարիամ Զաքարյանը, ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց աշակերտների հարցերին:

Աշակերտները մեծ ոգևորությամբ ընդունեցին այն փաստը, որ հնարավություն են ունենալու լուրջ դերակատարում ունենալու կոռուպցիայի դեմ պայքարում։ Նրանք կարևորեցին իրենց իրազեկության բարձրացումն ու մասնակցությունը, ինչպես նաև իրենց շրջապատում հակակոռուպցիոն տեղեկատվության և արժեքների տարածումը: Նաև տեղեկացրին, որ արդեն իրենց հնարավորություններ սահմաններում ձեռնամուխ են եղել նման պայքարին:

Իրազեկման սեմինարին մասնակցեցեն ավելի քան 13 աշակերտ:

Հավելենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: