2020 թվականի հոկտեմբերի 8-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսոցման հարթակում տեղ գտած 25 թեմաներից 4 թեմաների վերաբերյալ հերթական քննարկումը: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝ 6 մասնակից։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց ընտրված թեմաները: Ծրագրին մասնակից աշակերտներից 2-ը իրենց թեմաների հարցաշարերը լրացրեցին տեղում:
Հանդիպման նպատակն էր քննարկել հակակոռուպցիոն հիմնական ուսուցման հետևյալ թեմաները՝
1. Հակակոռուպցիոն միջազգային նախաձեռնություններ, իրավական փաստաթղթեր և մարմիններ
2. Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարություն
3, Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարություն
4, Հակակոռուպցիոն տարածաշրջանային նախաձեռնություններ, իրավական փաստաթղթեր և մարմիններ
Քննարկման ավարտին մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին, ինչպես նաև քննարկեցին շարադրությունների և նկարչական մրցույթին վերաբերող տեխնիկական և բովանդակային հարցեր:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։