ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Հոկտեմբերի 14-ին առցանց հարթակում կայացավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Հակակոռուպցիոն աշակերտական ակումբների» երկրորդ քննարկումը

Քննարկմանը մասնակցում էին Սյունիքի, Լոռու, Շիրակի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցականները:

Քննարկումը վարում էր ԻՀԱ իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը, ով նաև դասախոսում է Ակումբում:

Հանդիպման մեկնարկին աշակերտները ներկայացան և հակիրճ ներկայացրին, թե ինչ փուլում է իրենց ուսուցման գործընթացը:

Ապա, աշակերտներն իրենք առաջարկեցին քննարկամն թեման՝ նորմատիվ իրավական ակտերը: Սյուզաննա Սողոմոնյանի կողմից նշված թեմայի մանրամասն, մասնագիտորեն հրամցնելուց հետո բանավեճը ծավալվեց այլ՝ կոռուպցիայի կանխարգելման թեմայի շուրջ:

Կարծիքների փոխանակումը քննարկման մասնակիցներին հասցրեց Ազդարարման համակարգի գործունեության դրական և բացասական կողմերի վերլուծմանը:

Բանախոսի օգնությամբ մասնակիցները ևս մեկ անգամ ամրապնդեցին իրենց գիտելիքներն ու ավելի հաստատակամ դարձան մեր երկրում կոռուպցիայի պայքարում իրենց ներդրումն ունենալու մեջ:

Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ: