ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

«Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հերթական քննարկումը

2020 թվականի հոկտեմբերի 26-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսուցման հարթակում տեղ գտած 25 թեմաներից 3 թեմաների վերաբերյալ հերթական քննարկումը: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝7մասնակից։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանը պատասխանեց ակումբի մասնակիցների հարցերին , որոնք վերաբերում էին նախորդ արդեն իսկ անցած թեմաներին: Հերթական հանդիպման նպատակն էր քննարկել հակակոռուպցիոն հիմնական ուսուցման 3 թեմաները՝
1.Կոռուպցիայի քրեականացում և իրավապահ մարմիններ
2.Կոռուպցիայի քրեականացումը. Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ
3.Միջազգային իրավական համագործակցություն
Քննարկման ավարտին մասնակիցները պատասխանեցին նախապես առանձնացված հարցերին, ինչպես նաև հաղթահարեցին վերը թվարկված թեմաների հարցաշարերը:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։