ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Հակակոռուպցիոն բնույթի թեմայով հանդիպումներն մոտենում են իրենց տրամաբանական ավարտին

2020 թվականի նոյեմբերի 09-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսուցման վերաբերյալ հերթական հանդիպումը։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանը ողջունեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցության համար։ Թեմայի քննարկումն այս անգամ անցավ կրկին բուռն քննարկմամբ․ այն է՝ թեման նվիրված էր հայի պատմական անցյալին, գենին, պատմական դժվարություններին ու ներկա վիճակին։ Մասնակիցներն յուրաքանչյուր անգամ նոր ոգևորությամբ էին հեռանում՝ ակնկալելով նոր հանդիպման ու թեմայի։ Նույնիսկ ուսուցումների ավարտից հետո վերջիններս խոստանում էին նմանատիպ հանդիպումները շարունակել։
Հանդիպման ավարտին խոսեցին շարադրությունների ու նկարների մասին։
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։