ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Լոռու հակակոռուպցիոն աշակերտական ակումբի ունկնդիրները հանդիպեցին դատախազ Վահե Դոլմազյանի հետ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին Լոռու հակակոռուպցիոն աշակերտական ակումբի ունկնդիրները հանդիպեցին դատախազ Վահե Դոլմազյանի հետ։

Առցանց հարթակում դատախազն ավագ դպրոցականներին ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության դերն ու գործառույթները։

Լոռու աշակերտները Վահե Դոլմազյանին ուղղեցին իրենց հուզող տարատեսակ հարցեր՝ սկսած տեսական իրավագիտությունից մինչև գործնական կոռուպցիոն դեպքեր։

Դատախազը կարևորեց կոռուպցիայի դեմ պայքարին բոլորի մասնակցությունը։ Այս մասով հարց ու պատասխան անցկացվեց նաև 2017թ.-ից ՀՀ-ում գործարկվող ազդարարման համակարգի մասին։

Աշակերտներն ուրախ էին հանդիպել ոլորտի մասնագետների հետ, դատախազ Վահե Դոլմազյանն էլ համբերատար վարեց զրույցը։

Հիշեցնենք, ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից, Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։