Սույն էլեկտրոնային ուսուցման հարթակը (այսուհետ՝ Հարթակ) ստեղծվել է Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում (այսուհետ՝ Ծրագիր)։ Հարթակը գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։
Հարթակի նպատակն է՝ կրթել երիտասարդներին հակակոռուպցիոն և բարեվարքության ոլորտներում, ինչպես նաև տրամադրել պրակտիկ գործիքներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային, տարածաշրջանային (ռեգիոնալ) և ազգային փորձի վերաբերյալ։ Հենց սրանում է կայանում Հարթակի յուրօրինակությունը․ այն ամփոփել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջավոր փորձը՝ ներկայացնելով միջազգային մեխանիզմները, հաջողությամբ գործարկված հակակոռուպցիոն գործիքները, համաշխարհային, տարածաշրջանային և ազգային մակարդակում դրանց կիրառելիության սահմանները, ինչպես նաև այս ոլորտում նախատեսվող զարգացման միտումները։
Առցանց ուսուցումը բաղկացած է երկու փուլից․ հիմնական և խորացված։ Հիմնական ուսուցմանը հնարավորություն ունեն մասնակցելու շուրջ 100 երիտասարդներ, այդ թվում՝ ուսանողներ և աշակերտներ, որոնցից լավագույն արդյունքներ գրանցած 20 ունկնդիրները հնարավորություն կստանան մասնակցելու առցանց ուսուցման խորացված փուլին։
Հարթակում տեղադրված հիմնական և խորացված ուսումնական մոդուլները և կրթական նյութերը մշակվել են հակակոռուպցիոն փորձագետների կողմից, ովքեր հանրամատչելի եղանակով ներկայացնում են վերը թվարկված թեմաները։
Հիմնական ուսուցման մոդուլը բաղկացած է 25 թեմայից։ Յուրաքանչյուր թեմայի համար պատրաստվել է տեքստային նյութ, փորձագետի մասնակցությամբ տեսանյութ, այլ լրացուցիչ և օգտակար գրականություն։ Մոդուլի արդյունավետությունը ստուգելու նպատակով, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ կազմվել է ստուգողական հարցաշար-քուիզ, որը պետք է լրացվի ունկընդրի կողմից։ Միայն ստուգողական հարցաշար-քուիզը 80 և ավելի տոկոսով ճիշտ պատասխաններ տված ունկնդիրները հնարավորություն կունենան անցնելու հաջորդ թեմայի ուսուցմանը։ Նվազագույնը 80 տոկոս ճիշտ պատասխաններ չտված ունկդիրը հնարավորություն ունի կրկին անցնելու ստուգողական հարցաշար-քուիզը։ 25-ի թեմաների ավարտից հետո, ունկնդիրը կստանա ավարտական վկայական։
Խորացված ուսուցման մոդուլը բաղկացած է 5 թեմայից։ Յուրաքանչյուր թեմայի համար պատրաստվել է տեքստային նյութ, փորձագետի մասնակցությամբ տեսանյութ, այլ լրացուցիչ և օգտակար գրականություն։ Մոդուլի արդյունավետությունը ստուգելու նպատակով, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ կազմվել է ստուգողական հարցաշար-քուիզ, որը պետք է լրացվի ունկընդրի կողմից։ Միայն ստուգողական հարցաշար-քուիզը 80 և ավելի տոկոսով ճիշտ պատասխաններ տված ունկնդիրները հնարավորություն կունենան անցնելու հաջորդ թեմայի ուսուցմանը։ Նվազագույնը 80 տոկոս ճիշտ պատասխաններ չտված ուկնդիրը հնարավորություն ունի կրկին անցնելու ստուգողական հարցաշար-քուիզը։ Առցանց ուսուցմանը զուգահեռ խորացված ուսուցման մոդուլի վերաբերյալ կազմակերպվելու է արտագնա հանդիպում 20 ունկնդիրների հետ, որի շրջանակներում ներկայացվելու են հիշյալ 5 թեմաների վերաբերյալ խորացված դասախոսություններ՝ զուգորդված պրակտիկ հանձնարարություններով։ 5-ի թեմաների ավարտից հետո, ունկնդիրը կստանա ավարտական վկայական։