ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Կարեն Զադոյան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ,
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիր

Դասախոսությունների թեմաներ.
«Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը»
«Հակակոռուպցիոն կրթություն»
«Ազգային ինքնության հենասյուները»

Նախագահի պաշտոնում ընտրվել է 2020 թ. ապրիլի 30-ին կայացած արտահերթ համաժողովի ժամանակ` չորս տարի ժամկետով: Նրա 27-ամյա աշխատանքային փորձը ներառում է ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և մասնագիտական ոլորտները, իսկ մասնագիտական աշխատանքային փորձառությունը ներառում է քաղաքացիական, ոչ առևտրային, առևտրային, կորպորատիվ, աշխատանքային և սահմանադրական իրավունքի բնագավառները:

Կարեն Զադոյանը Iravaban.net անկախ մասնագիտացված լրատվամիջոցի ստեղծման գաղափարի հեղինակն ու հիմնադիրն է: Կանգնած է եղել Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ակունքներում և գործընկերների հետ առաջնորդում է այդ բարեփոխումները: 2016թ.-ին ՀՀ կառավարությանը ներկայացրել է ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը` դնելով սկիզբը ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումներին: 2020 թվականի հունվար ամսին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է հանդիսացել։ 2023 թվականից հանդիսանում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ։
Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը, Ռիգայի Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի Մեդիա ուսումնասիրությունների կենտրոնի Ապագա մեդիայի կառավարում ծրագրի շրջանավարտ է, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:

Սյուզաննա Սողոմոնյան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ

Դասախոսությունների թեմաներ․
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և իրական սեփականատերերի ինստիտուտները»
«Ազդարարման համակարգը»
«Բարեվարքությունը հանրային և մասնավոր հատվածում»
Ակտիվ ներգրավվել է Հայաստանում անկախ հակակոռուպցիոն մարմնի մասին այլընտրանքային օրենքի նախագծման աշխատանքներին, ինչպես նաև ազդարարման համակարգի մասին օրինագծի վերանայմանը։ Սյուզաննա Սողոմոնյանը ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։ Նա ավարտել է նաև Կենտրոնական Եվրոպական համալսարանի (CEU) «Առաջնորդում և կառավարում հանուն բարեխղճության» ամառային խորացված դասընթացը։
Նա 2020-2021 թթ․ եղել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։ 2017թ.-ին Ս․ Սողոմոնյանը հակակոռուպցիոն առաջնորդներից մեկն էր, ով գործուղվել էր Միացյալ Թագավորություն՝ ուսուցողական հանդիպումների միջոցով օժանդակելու ՀՀ կառավարությանը 2015-2018թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի իրագործմանը։ Նա դասախոսում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում, հանդիսացել է նաև ազգային իրավական փորձագետ և խորհրդատու ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ ՓՀԳ, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), ՀՀ-ում ԱՄՆ, Չեխիայի Հանրապետության և Գերմանիայի Դաշնության դեսպանատների կողմից ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերում։

Մարատ Ատովմյան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ

Դասախոսությունների թեմա․
«Հակակոռուպցիոն կրթությունը»

Մ. Ատովմյանը համակարգում է նաև ԻՀԱ կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի աշխատանքը: Ունի մասնագիտական աշխատանքի 20ամյա փորձ: Աշխատել է պետական, միջազգային և հասարակական կազմակերպություններում: Որպես փորձագետ աշխատել է տարբեր միջազգային ծրագրերում: Մարդու իրավունքների, բարեխղճության, լավ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ բազմաթիվ դասախոսություններով է հանդես եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան երկրներում: ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ է, Շվեյցարիայի շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անդամ է:

Արեգ Թադևոսյան

«Միջմշակութային Ուսումնասիրություններ և Զարգացում» ՀԿ նախագահ

Դասախոսությունների թեմաներ․
«Սովորել ինչպես սովորել»
«Կարողունակությունների վրա հիմնված ուսուցում»
«Ոչ ֆորմալ կրթության ունիվերսալ մեթոդները»

Ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժինը, ինչպես նաև նույն ֆակուլտետի ասպիրանտուրան:
Հեղինակել և համահեղինակել է բազմաթիվ հոդվածներ, ուսուցողական ձեռնարկներ և հետազոտական աշխատանքներ երիտասարդական աշխատանքի, քաղաքացիական կրթության, ոչ ֆորմալ ուսուցման, անհատական զարգացման և միջմշակութային ուսուցման ոլորտներում:
1993թ.-ից մինչ օրս աշխատում է որպես երիտասարդական աշխատանքի մասնագետ, ուսուցանող, հետազոտող և խորհրդատու՝ տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական կառույցների համար:
Մասնակցել է ՀՀ երիտասարդական քաղաքականության մշակման և զարգացման գրեթե բոլոր հիմնական ծրագրերին, իրականացրել է Եվրախորհրդի մի շարք տարածաշրջանային հետազոտություններ: Հանդիսացել է «Թրեյներների Ազգային Թիմ» ՀԿ նախագահ:

Լուսինե Հակոբյան

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ

Դասախոսությունների թեմա․
«ՀՀ-ԵՄ հարաբերությունները և առկա համաձայնագրերը»

Հովսեփ Խուրշուդյան

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը համակարգող

Դասախոսությունների թեմա․
«Արևելյան գործընկերության նշանակությունը՝ մեր տարածաշրջանի համար»

Հայկ Նավասարդյան

Բարձունք» գիտակրթական ռազմավարական հկ-ի համահիմնադիր

Դասախոսությունների թեմա․
«44 օրյա պատերազմի հետևանքները և քաղած դասերը»
« «Բարձունք» հկ-ի ծավալած գործունեությունը»

Սուրեն Քրմոյան

«Թվային Հայաստան» կազմակերպության նախագահ

Դասախոսությունների թեմա․
«Էլեկտրոնային կառավարման գործիքները կոռուպցիայի դեմ պայքարում»

Մովսես Արիստակեսյան

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ և «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ

Դասախոսությունների թեմա․
«ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի դերը կոռուպցիայի դեմ պայքարում»

Հակոբ Ավագյան

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ

Դասախոսությունների թեմա․
«ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի դերը կոռուպցիայի դեմ պայքարում»

Ալիսա Չիլինգարյան

Iravaban.net անկախ, մասնագիտացված լրատվական կայքի խմբագիր

Դասախոսությունների թեմաներ․
«մեդիաանվտագություն – մեդիագրագիտություն – մեդիահաղորդակցություն»
«Պետական գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը»

Հայկուհի Հարությունյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

Դասախոսությունների թեմա․
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները»

Տաթև Ասրյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ

Դասախոսությունների թեմա․
«Կոռուպցիոն ռիսկերը»

Արսեն Այվազյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Դասախոսությունների թեմա․
«Հակակոռուպցիոն ոլորտում քննչական կոմիտեի որդեգրած քաղաքականությունը»

Էդգար Արսենյան

ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Դասախոսությունների թեմա․
«Գլխավոր դատախազության դերակատարումը կոռուպցիայի դեմ պայքարում․ առաջնահերթությունները և խնդիրները»

Գևորգ Գյոզալյան

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով քննության դատական կազմի դատավոր

Դասախոսությունների թեմա․
«Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի ծավալած գործունեությունը․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենք»

Կարեն Կարապետյան

ՀՀ արդարադատության փոխնախարար

Դասախոսությունների թեմա․
«Հակակոռուպցիոն ռազմավարության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում»

Լիլյա Աֆրիկյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ԲԿԳ քարտուղար/հայաստանյան կոնտակտային անձ

Դասախոսությունների թեմաներ․
«Բաց կառավարման գործընկերության նշանակությունը»
«Ազդարարման համակարգ»

Վաչե Քալաշյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ ղեկավար

Դասախոսությունների թեմա․
«Կոռուպցիան և դրա արատավոր հետևանքները»

Վահե Գրիգորյան

ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր

Դասախոսությունների թեմա․
«Սահմանադրական դատարանի կառուցվածը և գործունեության նպատակ․ սահմանադրական արդարադատություն»