ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Տարբեր մասնագիտություններ ունեցող 22 երիտասարդ իրենց գիտելիքներն ու հմտությունները զարգացրին հակակոռուպցիոն պայքարի ոլորտում

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլի արտագնա դասընթացն անցկացվեց հոկտեմբերի 21-25-ին։ Շիրակի, Լոռու, Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերից և Երևանից 22 երիտասարդներ իրենց հմտություններն ու գիտելիքներն ավելացրին հակակոռուպցիոն ոլորտում։

«Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը, որն իրականացվում է Շվեդիայի կառավարության օգնությամբ, սկսվել է ամիսներ առաջ։ Խորացված դասընթացի ունկնդիրները նախ հաջողությամբ ավարտել էին էլեկտրոնային ուսուցման հարթակի դասընթացները, այնուհետև հնարավորություն են ունեցել մասնակցելու արտագնա դպրոցին, որն անցկացվեց Աղվերանում։

«Հակակոռուպցիոն դասընթացներն ինձ միշտ են հետաքրքրել, երբ տեսա, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան ևս կազմակերպում են նման դասընթաց՝ մեծ ուրախությամբ դիմեցի։

Էլեկտրոնային դասընթացը մասնակցության համար մատչելի էր, երբ ազատ ժամանակ էի ունենում՝ սովորում էի։ Դասընթացն ինձ տվեց ոչ միայն առավել խորացված գիտելիքներ կոռուպցիայի մասին, այլ նաև պրակտիկ փորձ ձեռք բերեցի»,-նշում է դասընթացի ունկնդիրներից Անի Սահակյանը, ով սովորում է Հայ-ռուսական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բաժանմունքում։

Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանող Կարեն Ղազարյանը Լոռու մարզից է։ «Ես, որպես երիտասարդ, ով կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը, ցանկանում էի հմտություններս զարգացնել ու բարձրացնել նաև իմ իրավագիտակցության մակարդակը՝ այդ ամենը հետագայում ծառայեցնելու մի նպատակի, որի անունն է կոռուպցիայի դեմ պայքար։ Ցավոք սրտի, Հայաստանում այդ պայքարն այնքան էլ արդյունավետ չէ, սակայն հույս ունեմ, որ այս դասընթացները և այն քաղաքականությունը, որը կառավարությունն իր առջև դրել է՝ կծառայի իր նպատակին ու մենք իսկապես կունենանք հակակոռուպցիոն լավ պայքար և արդյունքում կձերբազատվենք կոռուպցիայից»,-ասաց Կարեն Ղազարյանը։

Ջուլիանա Կարապետյանն անգլերենի մասնագետ է, Գիտությունների ազգային ակադեմիայի Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն բաժնի շրջանավարտ։ Նրա խոսքով՝ այս երկու ոլորտներն առողջ հասարակություն ստեղծելու համար ամենակարևորն են․ «Դասընթացից սպասելիքներիցս ավելին ստացա, այն ինչ պատկերացնում էի՝ պարզվեց նվազագույնն է։ Մեզ թվում էր, թե մենք մեծ պատկերացում ունենք կոռուպցիայի վերաբերյալ, բայց այդքան էլ այդպես չէր ու մասնագետներն այնպիսի մանրուքների վրա շեշտը դրեցին, որ քաղաքացիները դժվար թե մտածեն, որ կարելի է հենց նման հարցերի վրա ուշադրություն դարձնել, որոնք կարող են կոռուպցիայի համար հիմք հանդիսանալ»,-ասաց նա։

«Դասընթացին դիմել եմ իմ աշխատանքային բնույթով պայմանավորված, քանի որ ամեն օր գործ ունեմ պետական ատյանների հետ, վարչական մարմինների հետ, որոնք իրենց հայեցողական լիազորությունների շրջանակներում իրականացոնում են վարչարարություն և այդ վարչարարության արդյունքում մենք բազմիցս հանդիպում ենք կոռուպցիոն ռիսկերի։

Ոլորտը և դասընթացն այնպիսին է, որ ամենևին պարտադիր չէ լինել իրավապաշտպանության ոլորտում, առհասարակ քաղաքական, սոցիալական, բազմաթիվ այլ ոլորտներում մենք առընչվում ենք մեր ամենօրյա կենսագործունեության ընթացքում։ Ըստ էության այսպիսի ծրագրերը ոչ միայն պետք են, անհրաժեշտ են, այլ պետք է մասնակիցների շատ ու շատ լայն շրջանակ ընդգրկել ու ապահովել շարունակական բնույթ»,- նշում է դասընթացի մասնակից, իրավապաշտպան Վանատուր Շերենցը։

Խորացված փուլի ընթացքում իրենց գիտելիքներով կիսվեցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետները: Տեսական դասընթացներից բացի ունկնդիրները կատարում էին գործնական աշխատանքներ։

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն ուսումնասիրեցին այնպիսի թեմաներ՝ ինչպիսիք էին․ հակակոռուպցիոն կրթությունը և հանրային մասնակցությունը, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարը ՏԻՄ-երում, հանրային ծառայողների գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման վերլուծությունը, ակտիվների վերադարձը՝ ըստ քրեաիրավական և քաղաքացիաիրավական ընթացակարգերի։

Հերթական հանդիպում ու ևս մի քանի ուսուցման փուլ հաղթահարված է

2020 թվականի հոկտեմբերի 24-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսուցման վերաբերյալ հերթական հանդիպումը։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանը ողջունեց մասնակիցներին իրենց պատրաստակամության ու պարտաճանաչ հանդիպումներին ներկայանալու առնչությամբ։ Մասնակիցներն իրենց հերթին պատասխանեցին, որ նմանատիպ հանդիպումների ընթացքում հնարավոր է առավել մեծածավալ տեղեկատվություն ստանալ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցների ու մեթոդների վերաբերյալ։
Հերթական հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ու ուսուցման ևս մի քանի փուլի հարցաշարերն հաղթահարեցին։
Քննարկումներն ընթանում էին մասնակիցներին բուռն հարցադրումների ձևաչափով։
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։

Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի ծրագրի շրջանակում աշակերտները շարունակում են քննարկումները

Հոկտեմբերի 22-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական քննարկումը: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝ 10 մասնակից։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանն աշակերտների հետ հարց ու պատասխանի մեթոդով ամփոփեց արդեն հաղթահարված թեմաները:

Հանդիպման ընթացքում աշակերտները պատասխանեցին նախօրոք առանձնացված հարցերի, որոնք պահանջում էին ինչպես կոնկրետ պատասխաններ, այնպես էլ կարծիք արտահայտող տեսակետներ:

Ծրագրի մասնակից աշակերտները ցուցաբերում եմ մեծ ոգևորություն և պատրաստակամություն:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։

Հերթական հանդիպում ու ևս մի քանի ուսուցման փուլ հաղթահարված է

2020 թվականի հոկտեմբերի 20-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսուցման վերաբերյալ հերթական հանդիպումը։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանը ողջունեց մասնակիցներին իրենց պատրաստակամության ու պարտաճանաչ հանդիպումներին ներկայանալու առնչությամբ։ Մասնակիցներն իրենց հերթին պատասխանեցին, որ նմանատիպ հանդիպումների ընթացքում հնարավոր է առավել մեծածավալ տեղեկատվություն ստանալ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցների ու մեթոդների վերաբերյալ։
Հերթական հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ու ուսուցման ևս մի քանի փուլի հարցաշարերն հաղթահարեցին։
Քննարկումներն ընթանում էին մասնակիցներին բուռն հարցադրումների ձևաչափով։
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։

Մեկնարկել է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլը

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլի արտագնա դասընթացը մեկնարկեց հոկտեմբերի 21-ին։ 5 օր Շիրակի, Լոռու, Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերից և Երևանից 22 երիտասարդներ իրենց հմտություններն ու գիտելիքները կավելացնեն հակակոռուպցիոն ոլորտում։

Դասընթացը սկսելուց առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերի 27-ից Արցախում զոհված զինծառայողների հիշատակը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը բացման իր խոսքում կարևորեց հատկապես այս օրերին՝ պատերազմական վիճակում, հակակոռուպցիոն կրթական ոլորտում մասնակից լինելն ու ապագայում, հայրենիքում, իրենց ավանդը ներդնելու համար գիտելիքներ ստանալը։

Նա խոսեց ծրագրի սկզբնական փուլի մասին՝ նշելով, որ շուրջ 120 ունկնդիրներից 22-ն են ընտրվել՝ խորացված ուսուցում անցնելու համար։ ««Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը, որն իրականացվում է Շվեդիայի կառավարության օգնությամբ, սկսել ենք ամիսներ առաջ։ Առաջին անգամ ստեղծվել է էլեկտրոնային ուսուցման հարթակ, որը բոլորդ հաջողությամբ ավարտել եք։ Խորացված ուսուցումն անցնելու համար դուք ընտրվել եք ձեր արժանիքների, գիտելիքների համար։ Հույս ունենք, որ այն հակակոռուպցիոն գիտելիքները և կարողությունները, որ մենք՝ մեր փորձագետների, թիմի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի համալիր ջանքերով ձեզ կփոխանցենք, կփորձենք կառուցել ազնվության և հակակոռուպցիոն արժեքների ամուր ողնաշար, որպեսզի հետագայում էլ դուք ձեր անձնական կարիերայում առաջնորդվեք այդ արժեքներով»,-ասաց Կարեն Զադոյանը։

Դպրոցի հիմնադիրը խոսեց նաև կոռուպցիայի և պատերազմի կապերի, կոռուպցիայի հետևանքով առաջացած հետևանքների ու անդառնալի կորուստների մասին։

Խորացված փուլի ընթացքում իրենց գիտելիքներով կկիսվեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետները:

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն ուսումնասիրելու են այնպիսի թեմաներ՝ ինչպիսիք են․ հակակոռուպցիոն կրթությունը և հանրային մասնակցությունը, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարը ՏԻՄ-երում, հանրային ծառայողների գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման վերլուծությունը, ակտիվների վերադարձը՝ ըստ քրեաիրավական և քաղաքացիաիրավական ընթացակարգերի։

Գործնական աշխատանքների ու խմբային առաջադրանքների միջոցով էլ երիտասարդներն ավելի լավ կճանաչեն միմյանց, կստանան պրակտիկ գիտելիքներ, կհամախմբվեն հակակոռուպցիոն արժեքների և գաղափարների շուրջ։

ԻՀԱ-ի Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հերթական քննարկումը

2020 թվականի հոկտեմբերի 16-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսոցման հարթակում տեղ գտած 25 թեմաներից 5 թեմաների վերաբերյալ հերթական քննարկումը: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝ 6 մասնակից։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց ընտրված թեմաները: Ծրագրին մասնակից աշակերտները իրենց թեմաների հարցաշարերը լրացրեցին տեղում:
Հանդիպման նպատակն էր քննարկել հակակոռուպցիոն հիմնական ուսուցման հետևյալ թեմաները՝
1. ՀՀ 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը
2. Կոռուպցիայի կանխարգելումը
3, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
4, Հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում
5. Հանրության մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարին
Քննարկման ավարտին մասնակիցներն իրենց կարծիքն արտահայտեցին կոռուպցիայի դեմ պայքարում ներպետական միջոցների կիրառման վերաբերյալ , ինչպես նաև մեծ ակտիվությամբ քննարկեցին այլ երկրների փորձը կոռուպցիայի դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։

Հոկտեմբերի 14-ին կայացավ «Հակակոռուպցիոն աշակերտական ակումբների» երկրորդ քննարկումը

2020 թվականի հոկտեմբերի 14-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսուցման հարթակում տեղ գտած 25 թեմաներից 3 թեմաների վերաբերյալ հերթական քննարկումը: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝4մասնակից։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանը պատասխանեց ակումբի մասնակիցների հարցերին , որոնք վերաբերում էին նախորդ արդեն իսկ անցած թեմաներին: Հերթական հանդիպման նպատակն էր քննարկել հակակոռուպցիոն հիմնական ուսուցման 3 թեմաները՝
1. Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնություններ, իրավական փաստաթղթեր և մարմիններ
2. Կոռուպցիայի դեմ պայքարը և դրա փուլերը
3. Հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակում, մոնիթորինգ և գնահատում
Քննարկման ավարտին մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին,որոնք հիմնականում վերաբերում էին ներպետական իրավական ակտերում տեղ գտած դրույթներին, իրավապահ մարմինների գործունեությանը, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ հանդիպմանը ներկայանալ առաջին 15 թեմաները ավարտած, որպեսզի կատարվի ընդհանուր քննարկում:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։

Հոկտեմբերի 14-ին առցանց հարթակում կայացավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Հակակոռուպցիոն աշակերտական ակումբների» երկրորդ քննարկումը

Քննարկմանը մասնակցում էին Սյունիքի, Լոռու, Շիրակի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցականները:

Քննարկումը վարում էր ԻՀԱ իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը, ով նաև դասախոսում է Ակումբում:

Հանդիպման մեկնարկին աշակերտները ներկայացան և հակիրճ ներկայացրին, թե ինչ փուլում է իրենց ուսուցման գործընթացը:

Ապա, աշակերտներն իրենք առաջարկեցին քննարկամն թեման՝ նորմատիվ իրավական ակտերը: Սյուզաննա Սողոմոնյանի կողմից նշված թեմայի մանրամասն, մասնագիտորեն հրամցնելուց հետո բանավեճը ծավալվեց այլ՝ կոռուպցիայի կանխարգելման թեմայի շուրջ:

Կարծիքների փոխանակումը քննարկման մասնակիցներին հասցրեց Ազդարարման համակարգի գործունեության դրական և բացասական կողմերի վերլուծմանը:

Բանախոսի օգնությամբ մասնակիցները ևս մեկ անգամ ամրապնդեցին իրենց գիտելիքներն ու ավելի հաստատակամ դարձան մեր երկրում կոռուպցիայի պայքարում իրենց ներդրումն ունենալու մեջ:

Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ:

Շարունակվում է հակակոռուպցիոն ուսուցումների վերաբերյալ հանդիպումները մասնակիցների հետ

2020 թվականի հոկտեմբերի 13-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսուցման վերաբերյալ հերթական հանդիպումը։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանը կրկին ողջունեց ներկա մասնակիցներին ներկայանալու առնչությամբ։ Մասնակիցները բարձր էին գնահատում նմանատիպ հանդիպումներն ու հավաստիացնում, որ այն առավել արդյունավետ է դարձնում ուսուցումը։
Հանդիպման նպատակն էր քննարկել հակակոռուպցիոն հիմնական ուսուցման այլ 3 թեմաները, որոնք վերաբերում էին կոռուպցիայի վերաբերյալ միազգային և նեպետական իրավական փաստաթղթերով սահմանված ստանդարտներին։
Քննարկման ընթացքում մասնակիցներն իրենց հարցերով հստակեցնում էին կոռուպցիայի ստանդարտների վերաբերյալ իրենց ստացած գիտելիքները՝ միաժամանակ անդրադառնում հարցերի պատաասխանելուն։
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։

Հոկտեմբերի 9-ին կայացավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի» երրորդ առցանց քննարկումը

Քննարկմանը ներկա էին Երևանի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Տավուշի երիտասարդները:

Քննարկումը վարում էր ԻՀԱ իրավաբան, փաստաբան, Դպրոցի դասախոս Սյուզաննա Սողոմոնյանը, ով պատասխանեց ունկնդիրների հարցերին, առաջարկեց և հետաքրքիր ու բովանդակային քննարկում ծավալեց կոռուպցիայի կանխարգելման, հանրային ծառայողների վերապատրաստման և հակակոռուպցիոն կրթության շուրջ:

Այսպիսով, Սյուզաննա Սողոմոնյանի օգնությամբ Դպրոցի ունկնդիրները հնարավորություն ունեցան հայտնելու իրենց տեսակետը, լսելու ընկերներինը և այս ամբողջն ամփոփելու ու հստակ դիրքորոշում ձևավորելու:

Քանզի ծրագրի առաջին՝ հակակոռուպցիոն հիմնական ուսուցման փուլը մոտենում է ավարտին, բանախոսը ուսանողներին ոգևորեց ու քաջալերեց առավելագույնս քաղել այս փուլի գիտելիքները, որպեսզի հնարավորություն ունենան ուսումը շարունակել երկրորդ՝ հիմնական ուսուցման փուլում:

Հիշեցնենք, ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ:

Չնայած ստեղծված իրադարությանը շարունակվում են հակակոռուպցիոն ուսուցումները ԻՀԱ մարզային գրասենյակներում

2020 թվականի հոկտեմբերի 10-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսուցման հարթակում տեղ գտած 25 թեմաներից հերթական թվով 3 թեմաների վերաբերյալ հերթական քննարկումը: Դասընթացին մասնակցում էին Շիրակի մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, քոլեջների ուսանողներ, ընդհանուր թվով՝ 5 մասնակից։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց ներկայությունը ապահովելու համար, ինչպես նաև հայտնեց, որ ծրագրի մասնակիցների այցելությունը գրասենյակ կլինի փոքր խմբերով՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Մասնակիցները ոգևորված էին ու պատրաստակամ նման հանդիպումների անցկացմանը։
Հանդիպման նպատակն էր քննարկել հակակոռուպցիոն հիմնական ուսուցման 3 թեմաները, որոնք վերաբերում էին միազգային իրավական փաստաթղթերին։
Քննարկման ավարտին մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին, որոնք հիմնականում վերաբերում էին կոռուպցիայի կանխարգելման միջազգային իրավական ու ներպետական իրավակարգավորումներին ու փաստաթղթերին։
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։

Դասընթաց Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ հետ

2020 թվականի հոկտեմբերի 9-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսոցման հարթակում տեղ գտած 25 թեմաներից առաջին 5 թեմաների վերաբերյալ հերթական քննարկումը: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝ 3 մասնակից։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց ներկայությունը ապահովելու համար, ինչպես նաև հայտնեց, որ ծրագրի մասնակիցների այցելությունը գրասենյակ կլինի փոքր խմբերով՝ելնելով անվտանգության նկատառումներից:
Հանդիպման նպատակն էր քննարկել հակակոռուպցիոն հիմնական ուսուցման 5 թեմաները՝
1. Առաջնորդություն
2. ՀՀ իրավական ակտերն ու իշխանության երեք ճյուղերը, սահմանադրական անկախ մարմիններ
3. Կոռուպցիայի հասկացությունը, պատմությունը և տիպաբանությունը
4. Հակակոռուպցիոն միջազգային նախաձեռնություններ, իրավական փաստաթղթեր և մարմիններ
5.  Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարություն
Քննարկման ավարտին մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին, որոնք հիմնականում վերաբերում էին իրավաբանական տերմինաբանությանը, ՀՀ-ում գործող իրավապահ մարմինների գործունեությանը, միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։

Դասընթաց Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ հետ

2020 թվականի հոկտեմբերի 8-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսոցման հարթակում տեղ գտած 25 թեմաներից 4 թեմաների վերաբերյալ հերթական քննարկումը: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝ 6 մասնակից։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց ընտրված թեմաները: Ծրագրին մասնակից աշակերտներից 2-ը իրենց թեմաների հարցաշարերը լրացրեցին տեղում:
Հանդիպման նպատակն էր քննարկել հակակոռուպցիոն հիմնական ուսուցման հետևյալ թեմաները՝
1. Հակակոռուպցիոն միջազգային նախաձեռնություններ, իրավական փաստաթղթեր և մարմիններ
2. Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարություն
3, Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարություն
4, Հակակոռուպցիոն տարածաշրջանային նախաձեռնություններ, իրավական փաստաթղթեր և մարմիններ
Քննարկման ավարտին մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին, ինչպես նաև քննարկեցին շարադրությունների և նկարչական մրցույթին վերաբերող տեխնիկական և բովանդակային հարցեր:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։

Տեղի ունեցավ մարզային հակակոռուպցիոն աշակերտական ակումբների անդամների առցանց քննարկումը

Հոկտեմբերի 7-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ hակակոռուպցիոն աշակերտական ակումբների  անդամների առաջին առցանց քննարկումը:

Հայաստանի Շիրակի, Սյունիքի, Լոռու և այլ մարզերը ներկայացնող աշակերտները ծանոթացան ինչպես միմյանց, այնպես էլ ԻՀԱ դասախոսական կազմի հետ:

Քննարկումը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ով շեշտեց,  որ hակակոռուպցիոն աշակերտական ակումբների  շրջանակում հակակոռուպցիոն և բարեվարքության ոլորտում  ձեռք բերվելիք գիտելիքները օգնելու են ապագայում իրենց մասնագիտական գործունեությունը ավելի արդյունավետ և ազնիվ իրականացնելու գործում:

Աշակերտներն ուրախ էին ծրագրում ընդգրկված լինելու համար, քանի որ այն իրենց հնարավորություն կտա իրենց մասնագիտական կյանքը սկսել հակակոռուպցիոն գիտելիքներով զինված, հետագայում էլ՝ աշխատանքային կյանքում, լինել բարեխիղճ:

Քննարկման ընթացքում խոսվեց նաև նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Շարադրությունների և նկարչական մրցույթի» մասին, որին կարող են մասնակցել hակակոռուպցիոն աշակերտական ակումբների  բոլոր անդամները:

«Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ:

Հանդիպում Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտների հետ

2020 թվականի հոկտեմբերի 2-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսոցման հարթակում տեղ գտած 25 թեմաներից առաջին 5 թեմաների վերաբերյալ քննարկում: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝ 6 մասնակից։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց ներկայությունը ապահովելու համար, ինչպես նաև հայտնեց, որ ծրագրի մասնակիցների այցելությունը գրասենյակ կլինի փոքր խմբերով՝ելնելով անվտանգության նկատառումներից:
Հանդիպման նպատակն էր քննարկել հակակոռուպցիոն հիմնական ուսուցման 5 թեմաները՝
1.Առաջնորդություն
2. ՀՀ իրավական ակտերն ու իշխանության երեք ճյուղերը, սահմանադրական անկախ մարմիններ
3. Կոռուպցիայի հասկացությունը, պատմությունը և տիպաբանությունը
4. Հակակոռուպցիոն միջազգային նախաձեռնություններ, իրավական փաստաթղթեր և մարմիններ
5. Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարություն
Քննարկման ավարտին մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին, որոնք հիմնականում վերաբերում էին իրավաբանական տերմինաբանությանը, ՀՀ-ում գործող իրավապահ մարմինների գործունեությանը, միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
Դասընթացները կրելու են շարունակական բնույթ և պարբերաբար կազմակերպվելու են՝ թեմաները զուգորդելով ՀՀ-ում տիրող ռազմական դրության հետ:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։

Առցանց հարթակում կայացավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի» երկրորդ քննարկումը

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին առցանց հարթակում կայացավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի» երկրորդ քննարկումը։

Այս քննարկմանը, ինչպես և նախորդին, ներկա էին Դպրոցի ունկնդիրները, դասախոսները. Քննարկումը վարում էր ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։

Հակակոռուպցիոն կրթությունը համադրելով ստեղծված պատերազմական իրավիճակի հետ՝ մասնակիցները հայտնեցին իրենց դիրքորոշումները կոռուպցիայի և պատերազմի կապի, փոխհարաբերության վերաբերյալ։

Հիմնական քննարկումը ծավալվեց 2016թ. ապրիլյան և ներկայիս պագերազմների միջև ընկած ժամանակահատվածում մեր երկրում հակակոռուպցիոն ոլորտում փոփոխությունների և դրանց՝ երկու պատերազմների վրա ազդեցությունների շուրջ։

Կարեն Զադոյանն ունկնդիրներին հորդորեց շատ կարդալ, շատ տեղեկություն ունենալ, որի հիման վրա էլ ունենալ քննադատական մտածողություն, փաստարկված կարծիք՝ զուրկ զգացմունքային բուռն ֆոնից։

Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։

Մեր նպատակը մեկն է՝ զարգացնել հակակոռուպցիոն գիտելիքները, փորձը. Կարեն Զադոյանը՝ հակակոռուպցիոն դպրոցի մասնակիցներին

Սեպտեմբերի 30-ին առցանց հարթակում տեղի ունեցավ «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի» անդրանիկ հեռավար քննարկումը:

Հիշեցնենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի» շրջանակներում այժմ հակակոռուպցիոն կրթություն է ստանում ավելի քան 120 ուսանող, երիտասարդ մասնագետ՝ ՀՀ բոլոր մարզերից:

Քննարկումը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նա բացման խոսքով հանդես եկավ, որի ընթացքում ողջունեց երիտասարդների՝ հակակոռուպցիոն կրթություն ստանալու ցանկությունը, խորհուրդ տվեց դասընթացից քաղել առավելագույնը, հակակոռուպցիոն գիտելիքներ, փորձ և հարթել սեփական մասնագիտական ճանապարհը:

«Ապագան բարեվարքությանն է: Հետևապես մեր նպատակը մեկն է՝ զարգացնել հակակոռուպցիոն գիտելիքները, փորձը»,- նշեց Կարեն Զադոյանը:

Մասնակցիները հայտնեցին իրենց ոգևորությունն ու երախտագիտությունը, շեշտեցին, որ անելու են ամեն պահանջվողը՝ դպրոցի երկրորդ՝ խորացված ուսուցման փուլին մասնակցելու համար:

Իր ողջույնի խոսքում հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը քաջալերեց երիտասարդներին՝ վստահ լինելով, որ հակակոռուպցիոն պայքարում ապագայում նրանք կասեն իրենց խոսքը:

Հակակոռուպցիոն փորձագետ, դասընթացավար Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ սպասում է խորացված ուսուցման փուլին, ինչը հնարավորություն կտա կենդանի շփում ունենալ մասնակիցների հետ, ինչպեսև կազմակերպել մասնագիտական քննարկումներ:

Հակակոռուպցիոն դպրոցի դասընթացավար Մարիամ Զաքարյանը երիտասարդների հետ կիսվեց իր հակակոռուպցիոն կրթության փորձով, շեշտեց դրա կարևորությունն ինչպես անձնական, կրթական, այնպես էլ մասնագիտական կյանքում:

Վերջում հավելենք, որ ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ:

Հակակոռուպցիոն կրթության առցանց հարթակն ունի ավելի քան 200 սան

Նոր ակադեմիական տարվան զուգընթաց մեկնարկեց հակաոռուպցիոն կրթության դասընթացը, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրի շրջանակներում գործող Հակակոռուպցիոն կրթության առցանց հարթակի միջոցով։

Ծրագրի շրջանակներում այժմ առցանց հարթակում «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում» դասընթաց են անցնում 120 ուսանողներ՝ Հայաստանի ողջ տարածքից:

Զուգահեռաբար, առցանց հարթակում ստեղծվել և գործում են «Հակակոռուպցիոն աշակերտական ակումբներ», որոնք խմբավորում են 80 ավագ դպրոցականների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների՝՝ Հայաստանի մարզերից, մեծամասամբ՝ Շիրակից, Լոռիից, Սյունիքից:

Հակահամաճարակային կանոնների պահպանմամբ իրականացվող այս ուսուցումը հրաշալի հնարավորություն է կոռուպցիայի դեմ պայքարի մասին սերտելու, վաղվա առաջնորդը դառնալու և համապետական հակակոռուպցիոն պայքարում սեփական ներդրումն ունենալու համար:

Հիշեցնենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Կայացավ մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկումը

Նախատեսվում է Հայաստանում ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգ, որի իրականացմանն ուղղված էլ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթը։

Օգոստոսի 14-ին կայացավ մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկումը, որը կազմակերպել էր Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, ԱԼԳ  քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հետ, համագործակցությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։

Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ և մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծման նպատակի, մարտահրավերների մասին խոսեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։

«Հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծումը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերջին շղթան է։ Բայց մի կարևոր խնդիր դեռևս բաց է մնում․ հակակոռուպցիոն մարմնի/ների՝ կանխարգելում, կրթություն, նախնական քննություն իրականացնող մարմինների սահմանադրական կարգավիճակի հարցն է, որը ներկայումս քննարկվում է նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։ Կարծում եմ, դրանք սահմանադրական մարմինների շարքում նախատեսելով և անկախության համապատասխան երաշխիքներ տալով, հայկական հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը վերջնականապես կկառուցվի»,-ասաց նա։

Նախատեսվում է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը ստեղծել առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների, իսկ 5-ը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը, և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝  առնվազն 10 դատավորի թվակազմով։ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը կգործի 8, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։

Այս մասին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծումը կարգավորող օրենսդրական նախագծերի փաթեթը։

«Բոլոր դատավորները պետք է ընտրվեն բաց մրցույթի արդյունքում, այսինքն մենք կազմակերպելու ենք մրցույթ, որի արդյունքում դատավորի թեկնածուի բոլոր հավակնորդները կանցնեն այդ ֆիլտրի միջով․ պետք է անցնեն բարեվարքության ստուգում՝ նախապես իրենց կողմից ներկայացված բարեվարքության հարցաթերթիկի հիման վրա, ինչն էլ իրականացվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից»,-ասաց փոխնախարարը։

«Բարեվարքության ստուգումը սահմանվել է որպես մի գործընթաց, որի միջոցով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական պաշտոնների նշանակման ենթակա թեկնածուների առնչությամբ իրականացնում է ուսումնասիրություն հետևյալ հիմնական ոլորտներով՝ թեկնածուների և նրանց ընտանիքի անդամների գույքի, եկամուտների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, թեկնածուի՝ նախկինում կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու, ինչպես նաև անօրինական գործողությունների, այդ թվում՝ կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվածության մասով, թեկնածուի նախկինում աշխատանքի և մասնագիտական գործունեության ուսումնասիրություն, ինչպես նաև քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրություն»,-իր խոսքում նշեց ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Հանրային վստահությանն ու սպասումներին անդրադարձավ ԱԼԳ  քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։ 

«Համակարգն իրոք շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի տեսակետից, բայց եթե մենք նոր լողավազան ենք կառուցելու, բայց հին լողավազանի կամ ջրհորի ջուրը բերելու և լցնելու դրա մեջ, ապա այն չի աշխատելու։ Այս նկատառումից ելնելով՝ առնվազն անցումային փուլում, կարծում եմ, որ պետք է սահմանվի որոշակի մասնագիտական պատրաստավածություն, որոշակի փորձառություն, բայց կարգապահական պատասխանատվությունները և այլն՝ չպետք է սահմանվեն»,-ասաց Հակոբյանը։ 

ՀՀ վճռաբեկ դատարանի փորձագետ Առնոլդ Վարդանյանը խոսեց հակակոռուպցիոն դատական համակարգի խնդրահարույց այն հարցերին, որոնք միջազգային փորձի տեսանկյունից կարևոր են։ Նա ընդգծեց դատավորների սոցիալական երաշխիքները․ «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն առանձին դատական համակարգի ինտիտուցիոնալ մարմինների համար նախատեսվում են լրացուցիչ երաշխիքներ։ Ներկայացված նախագծով աշխատավարձի գործակիցները համամասնությամբ բաշխված չեն հակակոռուպցիոն կոմիտեի և հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցների միջև։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և քննիչի աշխատավարձերի գործակիցները համապատասխանաբար գերազանցում են հակակոռուպցիոն դատարանի նախագահի և հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատավարձերի գործակիցներին, որն իմ կարծիքով ճիշտ չէ, պետք է պահպանել համամասնությունը»։

Քննարկման մասնակիցները նշեցին, որ առաջարկություններ կներկայացնեն նախարարությանը։ Փոխնախարար Սրբուհի Գալյանն իր հերթին կարևորեց միջոցառման կազմակերպումն ու քաղհասարակության հետ համագործակցությունը՝ նշելով, որ Արդարադատության նախարարությունը բաց և պատրաստակամ է քննարկելու նախագծի վերաբերյալ այլընտրանքային լուծումներ պարունակող բոլոր դիտարկումները

Հավելենք, որ քննարկումը տեղի ունեցավ Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում։

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն ակումբների ընդունելության հայտարարություն

Իրավաբանների հայկական ասոցիացիան Շվեդիայի կառավարության աջակցությամբ կազմակերպում է «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում Շիրակի, Լոռվա, Սյունիքի մարզերի ավագ դպրոցականների համար ստեղծվում են հակակոռուպցիոն ակումբներ, որտեղ ունկնդիրները ձեռք կբերեն կոռուպցիայի վերաբերյալ տեսական ու գործնական գիտելիքներ:

Ակումբի անդամ դառնալու համար հարկ է լրացնել սույն հայտը մինչև օգոստոսի 28-ը