ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Կայացավ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի վերջին իրազեկման հանդիպումը

Հուլիսի 27-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան իրականացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի եզրափակիչ իրազեկման հանդիպումը:

Հանդիպումը բաց էր. ներկա էին Երևանի, Գորիսի, Գավառի համալսարանների ուսանողներ: Մասնակիցները հետաքրքրված էին հակակոռուպցիոն կրթության բացառիկ հնարավորությամբ։ Նրանք հնչեցրին մի շարք հարցեր կապված ծրագրի տևողության, ժամանակացույցի և այլ հարցերի հետ կապված:

Հանդիպման ավարտին ներկաներին հասանելի դարձավ ծրագրին դիմելու հայտը, որի վերջնաժամկետն է հուլիսի 31-ը:

Հաճելիորեն պարզ դարձավ, որ ուսանողների մի մասն արդեն իսկ դիմել է ծրագրին:

Այսպիսով, հունիսի 22-ից հուլիսի 27-ը ներառյալ Իրավաբանների հայկական ասոցիացիան կազմակերպվելիք ծրագրի մասին իրազեկեց ՀՀ ողջ տարածքում գործող երեք տասնյակից ավելի համալսարանների ուսանողներին և Շիրակի, Սյունիքի, Լոռվա մարզերի շուրջ 20 ավագ դպրոցների աշակերտներին:

Հիշեցնենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Հակակոռուպցիոն կրթություն կստանա յուրաքանչյուր նման ցանկություն ունեցող աշակերտ

Իրավաբանների հայկական ասոցիացիան շարունակում է «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման հանդիպումների շարքը:

Հուլիսի 22-ին հերթը Գյումրի և Վանաձոր քաղաքների ուսումնական հաստատություններին էր:

Ուսանողներին և աշակերտներին ողջունեցին ԻՀԱ Շիրակի, Լոռու մարզային գրասենյակների համակարգող/իրավաբաններ Գայանե Գեւորգյանը և Զարինե Հովհաննիսյանը:

ԻՀԱ իրավաբան Մարիամ Զաքարյանը շահառուներին ներկայացրեց սպասվելիք ծրագրի մանրամասները:

Հանդիպման մասնակիցները հայտնեցին իրենց շնորհակալությունը, բարձրաձայնեցին ծրագրին մասնակցելու մեծ ոգեւորության մասին: Դեռ ավելին, կարևորվեց, որ աշակերտների քանակական սահմանափակում չի լինիելու, ինչի արդյունքում հակակոռուպցիոն կրթություն կստանա յուրաքանչյուր նման ցանկություն ունեցող աշակերտ:

Իրականացված իրազեկման սեմինարներին մասնակցեցին տասից ավելի ուսանողներ և աշակերտներ

Հիշեցնենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Համալսարանի և ուսումնարանի ուսանողները մասնակցություն կունենան կոռուպցիայի դեմ պայքարում

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները 2020 թվականի հուլիսի 21-ին առցանց սեմինարներ անցկացրին Եվրոպական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի և Վանաձորի Կարեն Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների համար:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի համակարգող, իրավաբան՝ Զարինե Հովհաննիսյանը, ով մասնակիցներին ներկայացրեց ծրագրի յուրահատկությունները, ինչպես նաև կարևորեց նրանց մասնակցությունը ՝ ծրագրի հաջողության, կայացման գործընթացում:
Սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը մանրամասն ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը, պատասխանեց մասնակիցների հարցերին, կիսվեց սեփական փորձով:

Մարիամ Զաքարյանը կարևորեց յուրաքանչյուրի մասնակցությունը, նշելով, որ վերնայավել են ծրագրի կետերը, որի արդյունքում մասնակիցների թվի սահմանափակում չի լինի, ինչն էլ իր հերթին նպատակ ունի մասնակիցների շրջանում ոգևորվածության մակարդակը բարձրացնել:

Վանաձորի Կարեն Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի հետ կազմակերպված հանդիպմանը ներկա էր նաև ուսուցչուհի Թեհմինա Ափինյանը, ով ողջունեց ծրագրի իրականացումը և իր հարցերն ուղղեց ծրագրի կազմակերպիչներին:

Մասնակիցներին հիմնականում հետաքրքրում էր ծրագրին դիմելու կարգը, իրականացման ժամկետները, ուսուցման մեխանիզմները, ինչպես նաև ծրագրի մաս կազմող հակակոռուպցիոն արշավի իրականացումը՝ ներկայիս արտակարգ իրավիճակի պայմաններում:

Իրազեկման սեմինարներին մասնակցեցին մեկ տասնյակից ավելի անձինք: Հիշեցնենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Հակակոռուպցիոն ծրագրում երիտասարդների մասնակցությունը կարևորում են նաև ուսուցիչները

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները 2020 թվականի հուլիսի 14-ին, 15-ին, 17-ին, և հուլիսի 20-ին առցանց սեմինարներ իրականացրեց Վանաձորի թիվ 10, 11, 17 ավագ դպրոցների և Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանի աշակերտների համար:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի համակարգող իրավաբան՝ Զարինե Հովհաննիսյանը, ով խրախուսեց մասնակիցներին իրենց մասնակցությունը ունենալ ծրագրին՝ հակակոռուպցիոն գիտելիքներ ձեռք բերելու նպատակով:

Սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը մանրամասն ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը, պատասխանեց մասնակիցների հարցերին:

Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի հետ կազմակերպված հանդիպմանը ներկա էր նաև  ուսուցչուհի Լալա Միրզոյանը, ով ողջունեց ծրագրի իրականացումը և իր հարցերն ուղղեց ծրագրի կազմակերպիչներին: 

Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի հետ կազմակերպված հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի ուսուցչուհի Արաքսյա Պետրոսյանը, ով նույնպես ողջունեց ծրագրի իրականացումը՝ նշելով աշակերտների մասնակցության կարևորությունը:

Մասնակից աշակերտներին հիմնականում հետաքրքրում էր ծրագրին դիմելու կարգը, իրականացման ժամկետները, ուսուցման մեխանիզմները:

Իրազեկման սեմինարներին մասնակցեցին մեկ տասնյակից ավելի աշակերտներ: Հիշեցնենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 6-րդ հոսք․ ե՞րբ և ինչպե՞ս մասնակցել

Սեպտեմբերի 7-ից կմեկնարկի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը, որը կազմակերպվում է «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում։ Այն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ Շվեդիայի կառավարության աջակցությամբ: Լրացրե՛ք այս ձևաթուղթը՝ մինչև 2020թ.-ի սեպտեմբերի 5-ը, ժամը 23։59-ը:Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Ծանոթացե՛ք դպրոցի և շրջանավարտների մասին պատմող նյութերին հետևյալ հղումով։

Լրացուցիչ տեղեկության համար՝ [email protected], 010 540199։

Երիտասարդների համար հակակոռուպցիոն կրթության նոր ծրագիր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ

Իրավաբանների հայկական ասոցիացիան նախաձեռնել է երիտասարդների համար հակակոռուպցիոն կրթության նոր ծրագիր:

Օգոստոսից մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» խորագրով հակակոռուպցիոն ոչ ֆորմալ կրթական նախագիծը:

Նախագծի նպատակն է բարձրացնել երիտասարդության հակակոռուպցիոն գիտելիքներն ու իրազեկության մակարդակը` խթանելով երիտասարդների մասնակցությունը մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին:

Մանրամասներ իմանալու համար կարող եք միանալ հուլիսի 27-ին, ժամը 17:00-ի անցկացվելիք առցանց իրազեկման սեմինարին՝ հետևյալ հղմամբ՝ սեղմելով այստեղ։

Հավելենք նաև, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

ԱՌՑԱՆՑ ՍԵՄԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ «ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆԸ. erit.am

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կազմակերպած` Շվեդիայի կառավարության աջակցությամբ և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գործընկերությամբ իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրով առցանց սեմինար–հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի սաները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և այլ բուհերի ուսանողներ ծանոթացան հակակոռուպցիոն նոր ծրագրին

Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում հուլիսի 13-ին առցանց բաց սեմինար իրականացվեց, որին ներկա էին  ինչպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի և Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողները, այնպես նաև  ՀՀ այլ տարբեր բուհերի ուսանողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը, ով մասնակիցներին ներկայացրեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տասնամյակից ավելի կատարած աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև մասնակիցներին հորդորեց մասնակցել ծրագրին, հարստացնել հակակոռուպցիոն գիտելիքները, արժեքային համակարգը: 

«Ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի համար մի քանհակակաոռի կարևոր հանգամանքներ են անհրաժեշտ․ առաջինը՝ քաղաքական բարձր կամքն է, երկրորդը՝ քաղաքացիների մասնակցությունն է կոռուպցիայի դեմ պայքարում և երրորդը՝ ինստիտուցիոնալ համակարգն է, կազմակերպական համակարգը, այսինքն  այն գործիքները, որոնցով կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ»-նշել է Կարեն Զադոյանը:

Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկան Շիրակի և Լոռու մարզային ներկայացուցիչները, ովքեր ևս խրախուսեցին ուսանողների ներգրավվածությունը ծրագրին՝ հավաստիացնելով ծրագրի ընթացքում կարևորագույն գիտելիքների ձեռք բերման մասին:   

Իրազեկման սեմինարի ընթացքում ԻՀԱ ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց ուսանողների հարցերին:

Մարիամ Զաքարյանը մասնակիցներին փոխանցեց նաև ծրագրին դիմելու հայտը՝ նշելով, որ վերջնաժամկետը սահմանված է մինչև օգոստոսի 1-ը, ժամը 23.59-ը:

Իրազեկման սեմինարին մասնակցում էին  մեկ տասնյակից ավելի ուսանողներ, որոնց գերակշիռ մասն էին կազմում Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողները:

Հավելենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Ողջունելի է, դա է մեր տեսլականը կոռուպցիայի դեմ պայքարում․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ կոռուպցիայի դեմ պայքարում երիտասարդների ներգրավվածության մասին

Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում հուլիսի 13-ին առցանց սեմինար իրականացվեց Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի աշակերտների հետ:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին, Շվեդիայի դեսպանատան քաղաքական հարցերով պաշտոնյա Ռազմիկ Սարգսյանին և Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ղազարյանին՝ հետաքրքիր միջոցառում կազմակերպելու և մասնակցության համար: Կարեն Զադոյանը խոսեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի երեք հենասյուների վերաբերյալ՝ կարևորելով աշխատանքը մատաղ սերնդի ներկայացուցիչների հետ:

«Սա յուրահատուկ ծրագիր է, քանի որ առաջին անգամ  հակակոռուպցիոն ոլորտի թեմաներով աշխատելու ենք ավագ դպրոցի աշակերտների հետ»,-նշեց Կարեն Զադոյանը:

Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով կարևորեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը:

«Ծրագրին մասնակցելու աշակերտների ընտրությունը մեծապես վկայում է ակտիվ և պատասխանատու քաղաքացի լինելու, մեր երկրում ժողովրդավարական գործընթացներին մասնակից դառնալու, կոռուպցիայի դեմ պայքարում առաջամարտիկ լինելու ցանկության մասին, որը մեծապես խրախուսելի, ողջունելի է մեր կողմից, և դա է մեր տեսլականը կոռուպցիայի դեմ պայքարում»,- նշեց Արթուր Մարտիրոսյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Շվեդիայի դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Ռազմիկ Սարգսյանը, ով նշեց, որ այս ծրագիրը հատկապես հետաքրքիր է՝ ի գիտություն ընդունելով երիտասարդների ներգրավածությունը: Ռազմիկ Սարգսյանի խոսքով, այն հանգամանքը, որ եթե նախկինում նման ծրագրերը հնարավորություն էր պարզապես  դրսևորվել որպես  ակտիվ քաղաքացի, ապա  այժմ այն պրակտիկ և պահանջված գիտելիք է:

Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ղազարյանը իր շնորհակալությունը հայտնեց կազմակերպված իրազեկման հանդիպան համար, նշելով, որ Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտները իրենց ակտիվ մասնակցությունը կունենան ծրագրին։ «Շատ դեպքերում ցանկությունը մեծ է կոռուպցիան արմատախիլ անել,ակտիվ մասնակցություն ունենալ,  բայց չգիտենք թե ինչպես, կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը և հետագա աշխատանքները ծրագրի շրջանակներում կօգնեն որպեսզի երեխաները իրենց հակակոռուպցիոն գիտելիքները ավելացնեն և կարողանան անմիջական մասնակցություն ունենալ երկրում բարեփոխումների ընթացքին»,-ասաց դպրոցի տնօրենը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Զարինե Հովհաննիսյանը ևս կարևորեց յուրաքանչյուրի մասնակցությունը, անկախ իրենց մասնագիտական կողմնորոշումից, ակնկալելով նրանց ակտիվ մասնակցությունը ծրագրին:

Իրազեկման սեմինարի ընթացքում ԻՀԱ ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց ուսանողների հարցերին:

Իրազեկման սեմինարին մասնակցեցին 40-ից ավելի աշակերտներ:

Հավելենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Ուսանողները կկարողանան իրացնել իրենց իրավունքը և պարտադրել բոլոր վարչական, ոչ վարչական մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում․ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն

Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչը հուլիսի 13-ին առցանց սեմինար իրականացրեց Հայաստանի Պետական տնտեսագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։ Ողջունելով նման համագործակցությունը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հետ՝ նա խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի երեք հենասյուների վերաբերյալ։

Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկավ Շվեդիայի դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Ռազմիկ Սարգսյանը, ով կարևորեց ծրագրի շրջանակներում հանրային ոլորտում առկա կոռուպցիայի դեմ պայքարն ու իրազեկումը: 

Հայաստանի Պետական տնտեսագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումն ու պետական և ոչ պետական մարմինների հետ սերտ համագործակցությունը՝ ուսանողներին հորդորելով մասնակցել դրանց։ «Սա կարևոր է այն առումով, որ ուսանողները կկարողանան իրացնել իրենց իրավունքը և պարտադրել բոլոր վարչական ու ոչ վարչական մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ նկատի ունենալով բոլորի շահերը»,-նշեց Կարեն Պետրոսյանը։

Իր խոսքում ՀՊՏՀ «Զարգացման ծրագրերի, գիտության որակի ապահովման, արտաքին կապերի» բաժնի ղեկավար Ղարիբ Հարությունյանը նշեց, որ ԻՀԱ հետ կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցում են նաև որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Նա շեշտեց, որ միջոցառումը հատկապես կարևոր է այն առումով, որ շեշտադրվում է հենց մարզային ուսանողների ներգրավվումը, հատկապես այն ժամանակ, երբ առկա է կոռուպցիայի դեմ պայքարում պետական կամք: 

Իրավաբանների հայկական ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը մասնակիցներին ներկայացրեց, որ կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում առանձնահատուկ դեր է հատկացվել հակակոռուպցիոն կրթությանն ու իրազեկմանը: 

Իրազեկման սեմինարի ընթացքում ԻՀԱ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց ուսանողների հարցերին:

Ուսանողները ոգևորությամբ ընդունեցին ընձեռնված բացառիկ հնարավությունը կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվելու փաստով: Ուսանողներին տրամադրվեց նաև մասնակցության հայտը:   

Իրազեկման սեմինարին մասնակցեցին 25-ից ավելի ուսանողներ:

Հավելենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

«Ես ինքս էլ կմասնակցեմ դասընթացներին` գիտելիքներիս հարստացման համար». դեկանը` երիտասարդների համար նախատեսված ծրագրի մասին

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչը հուլիսի 10-ին առցանց սեմինար անցկացրեց Գյումրու «Պրոգրես» համալսարանի և Գյումրու Եվրոպական Կրթական տարածաշրջանային ակադեմիայի քոլեջի ուսանողների հետ:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը։ Նա մասնակիցներին ներկայացրեց, որ ՀՀ Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում առանձնահատուկ դեր է հատկացվել հակակոռուպցիոն կրթությանն ու իրազեկմանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավագիտություն ֆակուլտետի դեկան` Անահիտ Ստամբոլցյանը, ով հավելեց. «Ես ինքս էլ կմասնակցեմ դասընթացներին` գիտելիքներիս հարստացման համար»:   

Իրազեկման սեմինարի ընթացքում ԻՀԱ ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց ուսանողների հարցերին:

Ուսանողները մեծ ոգևորությամբ ընդունեցին ընձեռնված բացառիկ հնարավությունը կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվելու փաստով, նաև կարևորեցին իրենց իրազեկության բարձրացումն ու մասնակցությունը: Վերջիններին հետաքրքրվեցին հակակոռուպցիոն կրթության անցկացման ժամկետներով` մտահոգվելով, որ հասցնեն ուսումնասիրել այն` դասերի հետ համատեղելով։

Իրազեկման սեմինարին մասնակցեցին ավելի քան 6 ուսանողներ:

Հավելենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Երիտասարդների համար հակակոռուպցիոն կրթության նոր ծրագիր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ

Իրավաբանների հայկական ասոցիացիան նախաձեռնել է երիտասարդների համար հակակոռուպցիոն կրթության նոր ծրագիր:

Օգոստոսից մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» խորագրով հակակոռուպցիոն ոչ ֆորմալ կրթական նախագիծը:

Նախագծի նպատակն է բարձրացնել երիտասարդության հակակոռուպցիոն գիտելիքներն ու իրազեկության մակարդակը` խթանելով երիտասարդների մասնակցությունը մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին:

Մանրամասներ իմանալու համար կարող եք միանալ հուլիսի 13-ին, ժամը 17:00-ի անցկացվելիք առցանց իրազեկման սեմինարին՝ հետևյալ հղմամբ՝ սեղմելով այստեղ։

Հավելենք նաև, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Վանաձորի Մխիթար Գոշ հայ-ռուսական համալսարանի ուսանողները ծանոթացան «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրին

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները հուլիսի 7-ին առցանց սեմինար իրականացրին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Վանաձորի Մխիթար Գոշ հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ ԻՀԱ Լոռու մարզային մասնաճյուղի համակարգող, իրավաբան՝ Զարինե Հովհաննիսյանը`կարևորելով մարզերում սովորող ուսանողների մասնակցությունը ծրագրին:

Սեմինարի ընթացքում ԻՀԱ ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը մանրամասն ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը, պատասխանեց մասնակիցների հարցերին:

Իրազեկման սեմինարին մասնակցեցին ընդհանուր թվով 26 ուսանողներ: «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողները նույնպես կներգրավվեն կոռուպցիայի դեմ պայքարում

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչը 2020 թվականի հուլիսի 07-ին առցանց սեմինար իրականացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական  համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների աշակերտների հետ:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը և իր խոսքում մասնակիցներին ներկայացրեց, որ ՀՀ Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում առանձնահատուկ դեր է հատկացվել հակակոռուպցիոն կրթությանն ու իրազեկմանը:

Իրազեկման սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց ուսանողների հարցերին:

Ուսանողները մեծ ոգևորությամբ ընդունեցին այն փաստը, որ հնարավություն են ունենալու լուրջ դերակատարում ունենալու կոռուպցիայի դեմ պայքարում, կարևորեցին իրենց իրազեկության բարձրացումն ու մասնակցությունը, ինչպես նաև իրենց շրջապատում հակակոռուպցիոն տեղեկատվության և արժեքների տարածումը: Նաև կարևորեցին երիտասարդ սերդի դերակատարման բարձրացմանն այս գործում: Վերջիններին հետաքրքրում էր, թե որքան ժամանակ է տևելու հակակոռուպցիոն կրթությունն ու որքան խորը կկարողանան ուսումնասիրել այն։

Իրազեկման սեմինարին մասնակցեցին ավելի քան 12 ուսանողներ: «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի աշակերտները մեծ ոգևորություն ցուցաբերեցին կոռուպցիայի դեմ պայքարում իրենց մասնակցության հարցում

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչը 2020 թվականի հուլիսի 07-ին առցանց սեմինար իրականացրեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան բարձր դասարանների աշակերտների հետ:

Իրազեկման սեմինարին ողջյունի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը և իր խոսքում մասնակիցներին ներկայացրեց, որ ՀՀ Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում առանձնահատուկ դեր է հատկացվել հակակոռուպցիոն կրթությանն ու իրազեկմանը:

Իրազեկման սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց աշակերտների հարցերին:

Աշակերտները մեծ ոգևորությամբ ընդունեցին այն փաստը, որ հնարավություն են ունենալու լուրջ դերակատարում ունենալու կոռուպցիայի դեմ պայքարում, կարևորեցին իրենց իրազեկության բարձրացումն ու մասնակցությունը, ինչպես նաև իրենց շրջապատում հակակոռուպցիոն տեղեկատվության և արժեքների տարածումը: Նաև կարևորեցին երիտասարդ սերդի դերակատարման բարձրացմանն այս գործում: Վերջիններին հետաքրքրում էր, թե որքան ժամանակ է տևելու հակակոռուպցիոն կրթությունն ու որքան խորը կկարողանան ուսումնասիրել այն։

Իրազեկման սեմինարին մասնակցեցին ավելի քան 23 աշակերտներ: «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները կարևորեցին կոռուպցիայի դեմ պայքարում իրենց մասնակցությունը

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչը հուլիսի 3-ին առցանց սեմինար իրականացրեց Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսաումնարանի ուսանողների հետ:

Իրազեկման սեմինարին ողջյունի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը, ով ողջունեց ուսանողներին իրենց հետաքրքրվածության համար, մասնակիցներին նաև իր խոսքն ուղղեց Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերիայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Լևոն Իգիթյանը։ Նա իր խոսքում կարևորեց նման համագործակցությունը առցանց ուսուցման իրավիճակում, նաև առանձնացրեց թեմայի արդիականությունն ու հատկապես երիտասարդ սերնդի ներգրավվածությունն այդ պայքարում։

Իրազեկման սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց ուսանողների հարցերին:

Ուսանողները կարևորեցին կոռուպցիայի դեմ պայքարում իրենց իրազեկության բարձրացումն ու մասնակցությունը, ինչպես նաև իրենց շրջապատում հակակոռուպցիոն տեղեկատվության և արժեքների տարածումը: Վերջիններին հետաքրքրում էր, թե որքան ժամանակ է տևելու հակակոռուպցիոն կրթությունն ու որքան խորը կկարողանան ուսումնասիրել այն։

Իրազեկման սեմինարին մասնակցեց ավելի քան 12 ուսանող։

Հավելենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Գորիսի պետական համալսարանի ուսանողներին ներկայացվեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները 2020 թվականի հուլիսի 2-ին առցանց սեմինար իրականացրեց Գորիսի պետական համալսարանի ուսանողների հետ:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկան Իրավաբանների հայկական ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի համակարգող իրավաբան՝ Վաչե Բաղդասարյանը:

Սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը, պատասխանեց մասնակիցների հարցերին:

Մասնակիցները կարևորեցին կոռուպցիայի դեմ պայքարում իրավաբանների և ուսանողների ապագա համագործակցությունը, ինչպես նաև ցանկացած մասնագետի համար հակակոռուպցիոն գիտելիքներով ու կարողություններով զինված լինելու անհրաժեշտությունը։

Իրազեկման սեմինարին մասնակցեցին 13 ուսանողներ: «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

«Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրին ծանոթացան Լոռու մարզի երիտասարդները

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները հուլիսի 3-ին առցանց սեմինար անցկացրի Վանաձորի պետական համալսարանի ուսանողների հետ:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ ԻՀԱ Լոռու մարզային մասնաճյուղի համակարգող իրավաբան՝ Զարինե Հովհաննիսյանը:

Սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը։ Նա նաև պատասխանեց մասնակիցների հարցերին, խոսեց իր փորձի մասին:

Մասնակիցները ուղղեցին իրենց հուզող հարցերը, ինչպես նաև կարևորեցին նմանատիպ ծրագրերի իրականացումն ու մարզային ներկայացուցիչների ներգրավումը:

Իրազեկման սեմինարին մասնակցեցին մեկ տասնյակից ավելի  ուսանողներ:

Նշենք, որ նամանիպ սեմինարներ արդեն անցակցվել են Սյունիքի, Շիրակի մարզերի, Երևանի երիտասարդների համար։

Հավելենք նաև, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները կարևորեցին կոռուպցիայի դեմ պայքարում իրենց մասնակցությունը

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչը 2020 թվականի հունիսի 29-ին առցանց սեմինար իրականացրեց Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ:

Իրազեկման սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց աշակերտների հարցերին:

Աշակերտները կարևորեցին կոռուպցիայի դեմ պայքարում իրենց իրազեկության բարձրացումն ու մասնակցությունը, ինչպես նաև իրենց շրջապատում հակակոռուպցիոն տեղեկատվության և արժեքների տարածումը:

Իրազեկման սեմինարին մասնակցեցին ավելի քան 15 աշակերտներ: «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Պոլիտեխնիկի ուսանողներին ներկայացվեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները 2020 թվականի հունիսի 25-ին առցանց սեմինար իրականացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկան Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Գոռ Վարդանյանը:

Սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը, պատասխանեց մասնակիցների հարցերին:

Մասնակիցները կարևորեցին կոռուպցիայի դեմ պայքարում իրավաբանների և ինժեներների ապագա համագործակցությունը, ինչպես նաև ցանկացած մասնագետի համար հակակոռուպցիոն գիտելիքներով ու կարողություններով զինված լինելու անհրաժեշտությունը։

Իրազեկման սեմինարին մասնակցեցին ավելի քան 40 ուսանողներ: «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: